Եթե տղամարդը սկսում է ճաղատանալDoctors.am-ը գրում է.

Եթե տղամարդը սկսում է ճաղատանալ 40 տարեկանի սահմաններում, ապա ինքնաբերաբար հայտնվում է շագանակագեղձի քաղցկեղով տառապողների ռիսկային խմբում: Նման եզրակացության են եկել Վիկտորիայի քաղցկեղային խորհրդի գիտնականները՝ հետզոտություն անցկացնելով 9448 ճաղատացող տղամարդկանց շրջանում: 

Փորձագետներն առայժմ չեն կարող ասել, թե ինչումն է փոխկապակցվածությունը: Հնարավոր է՝ պատճառը տեստոստերոնի բարձր մակարդակն է: Հենց այս հորմոնն է ընդունակ առաջացնել քաղցկեղային բջիջներ՝ դադարեցնելով մազերի աճը: 

Հետազոտության նախնական փուլին մասնակցում էին 40-69 տարեկան տղամարդիկ: Նրանք պետք է պատմեին, թե ինչ քանակությամբ մազ են կորցնել 20 և 40 տարեկան հասակում: Գիտնականները պարզել են նաև, թե հետագայում նրանցից ով է հիվանդացել քաղցկեղով:

Պարզվել է, որ եթե մարդը 40 տարեկանում ամբողջովին ճաղատ է եղել, ապա 50-60 տարեկան հասակում մեծ է եղել քաղցկեղի հավանականությունը: Ի դեպ, անցյալ տարի գիտնականները նմանատիպ արդյունքներ են  ստացել շագանակագեղձի բիոպսիայի արդյունքում: Հետազոտվողների մոտ քաղցկեղի առաջացումը պայմանավորված է եղել ճաղատացման հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել