Այնքան ռոմանտիկ չեմ՝ հավատալու, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այնքան տղամարդկություն և արժանապատվություն կունենա, որ հրապարակավ ներողություն կխնդրի հազարավոր ուսանողներից՝ նրանց թալանելու, երկրում սոցիալական լարվածությունը մեծացնելու, կրթությունը միայն օլիգարխներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին հասանելի դարձնելու համար... Չեմ հավատում, թե վարչախումբը դյուրությամբ կազատվի այս սպասարկուից, տգետից, պատմագիտության թյուրիմացությունից, սակայն համոզված եմ, որ փառավոր ավանդույթներ ունեցող Երևանի պետական համալսարանի ուսանողությունն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ոտքերից բռնած դուրս կշպրտեն կրթության թշնամուն, մարդուն, որը տարիներ շարունակ համալսարանում մեծացրել է կոռուպցիոն ծավալները, անվերահսկելի դարձրել ֆինանսական հոսքերի ինքնաբավ ծախսումները... Համոզված եմ, որ մեր մտավորականության առաջավոր ջոկատը կմտածի այն մասին, որ ԵՊՀ-ն այլևս չի բավարարում կրթական չափանիշներին, որ այն ընդամենը կարող է մրցել հավատարմագրված բուհերի հետ: Եվ այս ամենը՝ Արամ Սիմոնյանի ջանքերով... Ուրեմն, օր առաջ պետք է ազատվել կրթության առջև դրված այս խոչընդոտից, մեր երկրի երիտասարդության թշնամուց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել