Մխչյանի 57-ամյա բնակիչը դաժան ծեծի է ենթարկել հարսինPastinfo.am-ը գրում է.

Ընտանեկան բռնության հերթական դեպքն է արձանագրվել Արարատի մարզի Մխչյան գյուղում։ 57-ամյա Մարտին Կուրղինյանը մեղադրվում է հարսին ծեծելու մեջ։

Ըստ նախաքննական մարմնի՝  2013թ հուլիսի 14-ին ժամը 15-ի սահմաններում իր տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելով հարսի հետ  Կուրղինյանը «ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին»։ Արդյունքում, երիտասարդ կնոջը պատճառվել է պարանոցի հետին մակերեսի, աջ ազդրի մեկական, աջ բազկի թվով երկու հատ արյունազեղումների ձևով  վնասվածքներ:

Մ.Կուրղինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել