Panorama.am-ը գրում է․

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի՝ այսօր տարածած հայտարարությունը ֆեյսբուքյան օգտատեր քաղաքագետներ, փորձագետներ, փաստաբաններ, քաղաքական ու հասարակական գործիչները համարում են ոչ օբյեկտիվ։ Նրանք իրենց կարծիքն  են հայտնել հայտարարության ներքո։

Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը առանց խմբագրման.

«Ծայրահեղ, անհանդուրժողական ու սադրիչ խոսքի պրակտիկան էս երկիր մտցրեց շեֆդ։ Հիմա դու եկել ինչի՞ց ես դժգոհում, տիկին անպաշտպան»։

«Իսկ ՄԻՊ գրասենյակը չի ուզում դատապարտել անմեղ աղջկան ու դեռ չծնված մանկանը մեքենայատակ տալու շարասյան քայլերը և երկրի ղեկավարի օրեկան մի հատ կեղծ մանիպուլյացիաները»։

Էդ ծայրահեղ անհանդուրժողականությունը չորս տարի էլ բարձրանում է, նոր եք արձանագրու»՞։
«Ավելի լավա դուք ասեք ձեր կառույցի հեռախոսները ինչու են անհասանելի ցույցերի ժամանակ»։

«Թացն ու չորը խառնել եք իրար։ Կոնկրետ հասցեատերեր նշե՛ք, կոնկրետ մեղադրանքներով, թե ով ինչն է սխալ արել։ Հակառակ դեպքում սա ավելի շատ քաղաքական հայտարարություն է, քան իրավապաշտպանական»։

«2018 թվականի ձեր բերած դագաղները սիրո և հադուրժողականության խորհրդանի՞շն էի»։

«Հասցեական խոսեք։ Դիցուք՝ մերձիշխանական անձն ատելության խոսք է տարածում Խորհրդային Ադրբեջանի լծի տակ գտնված ԼՂԻՄ հայերի հանդեպ։ Լղոզելով չի։ https://www.facebook.com/100002649644645/posts/4861053337326273/»։

«Մի հատ մոնիթորինգ արեք զոհված տղաների ծնողների բողոքի տեսանյութերի քոմենթները, կտեսնեք լիքը իշխանական ֆեյքերն ու համակիրները ինչ թարախ են թափում որդեկորույս ծնողների վրա, եթե համակիրը անհատ ա ապա ֆեյքը ուղղորդվում է կոնկրետ մարդկանց ու կառույցի կողմից, հստակ նկատվում է ձեռագիր, որ գրել ու գցել են մի չտա իսկ էնտեղից առանց որևէ փոփոխության ֆեյքերն անցնում են գործի։ Եթե նման կերպ շարունակվի չզարմանաք որ հանկարծ самосуд-ի դեպքեր լինեն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել