Pastinfo.am-ը գրում է.

Վաղուց էի ուզում հանրային քննարկում անցկացնել, բայց որպես մարդու իրավունքների պաշտպան իմ կարգավիճակը թույլ չէր տալիս, որ  հանրության հետ երկխոսության միջոցով քննարկենք խնդիրներն ու  առաջարկենք լուծումները։  ՀՀ նախկին ՄԻՊ  Արման Թաթոյանը հանրային քննարկում է կազմակերպել Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում:

«Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր»,- նշել է նախկին ՄԻՊ-ը՝ հավելելով, որ ամենալրջագույն խնդիրն այն է, որ մեր երկրում ներքին համերաշխություն այլևս չկա, մեր ժողովուրդը պառակտված է։

Արման Թաթոյանը լուրջ խնդիրներ է տեսնում երկրի ներսում անգամ կառավարման առումով, քանի որ արտաքին թշնամուն թողած երկրի ներսում ժողովրդին բաժանել են սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների։

«Հայաստանի Հանրապետությունում այսօր տեղի է ունենում պետության պարզապես կուսակցանացում, իշխանությունը գտնվում է մեկ քաղաքական ուժի ձեռքում։ Դրանից բացի պետական մարմինները ծառայեցվում են մեկ կուսակցության շահերին, և պետական ինստիտուտներն օգտագործվում են այդ քաղաքական ուժի հնարավարությունը մեծացնելու համար»,-ասաց նա։

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել