Կառավարության պաշտոնական կայքից տպավորություն է ստեղծվում, թե երկրի թիվ 1 պաշտոնյան Արայիկ Հարությունյանն է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, կամ էլ՝ կառավարությունում նա միակ աշխատող պաշտոնյան է․ ամբողջ կայքը ողողված է Արայիկ Հարությունյանի մասին լուրերով ու լուսանկարներով։ Երեկ, օրինակ, նրա գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման եւ կազմակերպման հանձնաժողովի նիստը, քննարկվել է երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Իսկ 2 օր առաջ «Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բարեկարգման աշխատանքներին», նախորդ օրը՝ «վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանին», եւ այսպես շարունակ։ Արայիկ Հարությունյանի վարքը քննարկման առարկա է դարձել նույնիսկ ՔՊ-ում։ Այս առիթով կատակում են, թե, հավանաբար, կայքի ադմինին միայն Հարությունյանը «դոստուպ» ունի եւ անձամբ է զբաղվում իր փիառով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել