Հայկական մեքենաները շաբաթներով միտումնավոր պահվում են Լարսում
Լարսի ճանապարհը բաց ու բնականաբար, անցանելի է, սակայն հայկական բեռնափոխադրող մեքենաներին շաբաթներով պահում են Թիֆլիսի մատույցներում ու ինչպես քիչ առաջ ինձ փոխանցեցին վարորդները՝ թույլ չեն տալիս անցնել Լարսի սահմանը։
Մեքենաները 45 օր Ռուսաստանից գալուց են մնացել Լարսում, եւ հիմա նույն այդ մեքենաներն արդեն 10 օր է կայանած են Թիֆլիսի մատույցում գտնվող մի դաշտում ու չեն կարողանում հասնել Ռուսաստան։
Իմ զրուցակից վարորդները նշեցին, որ վրացական կողմը նույն կերպ է վերաբերվում նաեւ ռուսական եւ բելառուսական մեքենաներին։
Ու հարցին, թե դեռ ինչքա՞ն եք մեզ պահելու՝ պատասխանը լինում է կարճ՝ «ինչքան ուզենք»։
Ի դեպ, եթե նախինում Մոսկվա-Երևան-Մոսկվա ողջ ճանապարհը տեւում էր ընդամենը 6 օր, հիմա՝ գրեթե երկու ամիս։
Հա, չմոռանամ ասել, որ մեկ ուղղությամբ մեկ բեռնափոխադրող մեքենայի գինը վերջին մեկուկես ամսում 2800 դոլարից դարձել է 4500 դոլար:
Շուտով գալու է ծիրանն եւ գյուղատնտեսական մնացյալ բերքը ռուսական շուկա հասցնելու ժամանակը։
Ու թե 60 օրում ի՞նչ է դառնալու գյուղացու ծիրանը, որի վաճառքով նա պիտի իր վարկերը փակեր՝ եկեք միասնաբար չպատկերացնենք։
Հիմա հարց տնտեսական բոլկի փոխվարչապետին ու նախարարներին՝ դուք վաբշե ո՞վ եք ու ինչի՞ համար եք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել