Emedia.am-ը գրում է.

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով ժամանակավորապես արգելվել է Հունաստանի Հանրապետության Մակեդոնիա և Թրակիա վարչական տարածքից ՀՀ տարածք՝ մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ), դրանցից ստացված բոլոր տեսակի մթերքների, հումքի (կաշի, մորթի, բուրդ, խոզան) և սերմնահեղուկի ներմուծումը:

Պատճառն այդ շրջաններում կարանտինի հայտարարելն է՝ ծաղիկ հիվանդության տարածման արդյունքում: Արգելքը գործելու է մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել