Emedia.am-ը գրում է.
Ադրբեջանի ԱԳՆ-ն մի խումբ ռուս լրագրողների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն համարել է անօրինական ու նրանց ևս ներառել «սև ցուցակում»:
Նշենք, որ Արցախ այցելած լրագրողերի կազմում եղել է նախկինում ՌԴ հետախույզ, ներկայումս հաղորդավարուհի Աննա Չապմանը, Ռուսաստանի Հանարային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը, Dairy News գործակալության թղթակից Ալեքսանդր Ռիժկովը և իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը:
Այցը կազմակերպվել է «Հայ-ռուսական համագործակցություն» ռուսաստանյան կազմակերպության նախաձեռնությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևի հայտարարության մեջ ասվում է, որ պաշտոնական Ադրբեջանի դիքորոշումն այդ հարցում անփոոխ է և «անօրինական Լեռնային Ղարաբաղ այցելած անձինք» Ադրբեջանում համարվելու են անցանկալի անձեր:
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=43277/ana+chapmany+adrbejani+sev+cucakum+e
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել