Panorama.am-ը գրում է.
«Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով Երևանի Արաբկիր վարչական շրջանում երիտասարդները փողոց փակեցին։
Նրանք նստեցին գետնին՝ թույլ չտալով, որ մեքենաները երթևեկեն։ Այս պահին լսվում են ՃՈ մեքենաների ազդանշաններ։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, մեքենաներից մեկին թույլ են տալիս անցնել, քանի որ հիվանդի համար արյուն է տեղափոխում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել