Իլոն Մասկը ձեռք է բերում Twitter-ը 43 միլիարդ դոլարով․ Reuters


00:00 , 26 ապրիլ, 2022

Tert.am-ը գրում է.

Twitter Inc-ը պատրաստ է բանակցություններ վարել ընկերությունը Իլոն Մասկին մոտ 43 միլիարդ դոլարով վաճառելու մասին, որը Tesla-ի գործադիր տնօրենն անվանել է իր «լավագույն և վերջնական» առաջարկը սոցիալական ցանցի համար, հաղորդու է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրները նշում են, որ Twitter-ը կարող է հայտարարել գործարքի մասին՝ 54,2 դոլար մեկ բաժնետոմսի համար,  այսօր ուշ երեկոյան, երբ խորհրդի նիստը կառաջարկի գործարքը Twitter-ի բաժնետերերին։

Միաժամանակ նշվում է, որ դեռևս հավանականություն կա, որ գործարքը կարող է չեղարկվել վերջին պահին: