Ledynews.am-ը գրում է.
Նախքան դիետա ընտրելը, պետք է համոզվել, թե որքանով է այն ապահով և արդյունավետ: Այնուամենայնիվ, ինչ էլ որ ընտրեք, LADYNEWS.am-ը խորհուրդ է տալիս հրաժարվել հետևյալ դիետաներից.
Շնչառությամբ դիետա. այս ուսմունքի հետևորդները վստահեցնում են, որ առողջ ապրելակերպի համար մարդուն պետք չէ ոչ ուտելիք, ոչ ջուր: Նրանք ընդունում են միայն օդի կարևորությունը մարդու օրգանիզմի համար: Կենսաբաններն ու բժիշկները կարծում են, որ այս դիետան համապատասխան է միայն բույսերին, և այն էլ միայն կակտուսներին: :)
Վիլհելմ բռնակալի դիետա. Եթե հավատանք ավանդություններին, ապա Եվրոպայում 11-րդ դարում քաղաքական հզոր դեմքերից մեկը Վիլհելմը, տառապել է ավելորդ քաշից: Նա սկսել է ալկոհոլային դիետայի հետևել: Այսպիսի դիետան ոչ թե կնիհարեցնի ձեզ, այլ կքայքայի այնպես, որ այլևս նիհարելու կարիք չի լինի: Համառորեն պնդում ենք, որ դիետան ծայրահեղ վտանգավոր է:
Քացախի դիետա. Նիհարելու այս տարբերակը օգտագործել են հին եգիպտացիները: Այն ենթադրում է քացախի պարբերական օգտագործում: Այս դիետան անդադար սրտխառնոց և փսխում է առաջացնելու, ինչը ոչ մի լավ արդյունքի չի կարող բերել:
Ծխախոտի դիետա. Հիմա սրան դժվար է հավատալ, բայց 20-րդ դարի գովազդային պաստառներին գրում էին. «Որպեսզի նիհարեք, գնեք Lucky Strike-ը կոնֆետի փոխարեն»: Այստեղ մեկնաբանություններն ավելորդ են:
Կապույտ դիետա. այսպիսի դիետային հետևողները պետք է ամեն ինչ ուտելուց առաջ կապույտ ակնոց դնեն: Կապույտ ապակիները իբրև թե փակում են ախորժակը: Իսկ եթե իրատես լինենք, այս ակնոցը պարզապես ուտելիքը ցույց է տալիս կապույտ, իսկ քեզ դարձնում է Ջոնի Դեպի նման: