Armsport.am-ը գրում է.

«Վուլվերհեմփթոնի» վինգեր Ադամա Տրաորեն կարող է կարիերան շարունակել «Էվերտոնում»: Այդ մասին հայտնում է Football Insider-ը։

Տրաորեն ներկայումս հանդես է գալիս «Բարսելոնայում»՝ վարձավճարով։ Ըստ ամենայնի, «Բարսան» չի գնի ֆուտբոլիստի ամբողջական պայմանագիրը «Վուլվերհեմփթոնից»:

Կատալոնացիները բավարար միջոցներ չունեն լիարժեք տրանսֆեր կազմակերպելու համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը»։

Հավելենք, որ Ադամայի աշխատանքային պայմանագիրը «գայլերի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել