Նորվեգիան Ուկրաինային է ուղարկել 100 «Միստրալ» զենիթա-հրթիռային համալիրներ ի պատասխան տարբեր սպառազինությոններ տրամադրելու՝ Կիեւի խանդրանքի: Ապրիլի 20-ին այդ մասն հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սկանդինավյան երկրի պաշտպանության նախարարությունը։

Նորվեգիան արդեն Ուկրաինային է տրամարդել, մասնավորապես» 2 հազար հակատանկային նռնականետեր:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օսլոյին խնդրել է իր երկրին ուղարկել զինամթերք, մասնավորապես «Գարպուն» հականավայն հրթիռներ եւ NASAMS շարժական զենիթա-հրթիռային համալիրներ: Բացի դրանից, նա հայտարարել է զրահատեխնիկայի, հրետանային համակարգերի խոցման միջոցների մատակարարումների անհրաժեշտության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել