Կյանքից հեռացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։ 

«Վահան Իշխանյանը երեկ գիշեր մահացել է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը:

Վահան Իշխսնյանը 58 տարեկան էր։

Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից: Համախոհների հետ հիմնադրել է «Ինքնագիր» գրական ակումբը: Վահան Իշխանյանը «Ռուսուլմանի նոթեր» , «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները», «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ) , «Անմազ» (պատմվածքների ժողովածու) , «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ), «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն»  և այլ բազմաթիվ գործերի հեղինակ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել