Pastinfo.am-ը գրում է.
Ուկրաինայի զինված ուժերի, ազգային գվարդիայի և օտարերկրյա վարձկանների կորուստները հատուկ գործողության սկզբից կազմում են ավելի քան 23 հազար մարդ: Այս մաիսն հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ հերքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը՝ 2.5-3 հազար զոհերի մասին:
ՌԴ ՊՆ փոխանցմամբ՝ Մարիուպոլի քաղաքային տարածքն ամբողջությամբ մաքրվել է Ազովի զինյալներից, օտարերկրյա վարձկաններից և Ուկրաինայի զինված ուժերից։ Քաղաքի ազատագրման ժամանակ ուկրաինական բանակի ավելի քան 1400 զինծառայող հանձնվել է, Օդեսայի մոտ օդում խոցվել է ուկրաինական ինքնաթիռ, որը զենքի մեծ խմբաքանակ էր տեղափոխում Արևմուտքից։
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ զինված ուժերը գերճշգրիտ հրթիռներով հարվածել են Ուկրաինայի ԶՈՒ-երի սարքավորումներին և հենակետերին, վիրավորվել և սպանվել են ավելի քան 320 ուկրաինացի զինծառայողներ։ ՌԴ ՊՆ տեղեկություններով՝ հատուկ գործողության մեկնարկից ի վեր ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 134 ինքնաթիռ, 460 անօդաչու թռչող սարք, 2269 զրահամեքենա։