Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդով, հայտնում է Diario Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա նորվեգացու գործակալ Մինո Ռայոլան կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ քննարկել է իր հաճախորդի հնարավոր տեղափոխությունը։

Նշվում է, որ Լապորտան Ռայոլային ասել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» ևս մեկ փորձ կկատարի հարձակվողին ձեռք բերելու համար։

Միաժամանակ գործակալը հասկացրել է ակումբի նախագահին, որ հեշտ չի լինի Հոլանդի հետ պայմանագիր կնքել, քանի որ կատալոնացիների ֆինանսական վիճակն ավելի վատ է, քան «Մանչեսթեր Սիթիինն» ու «Ռեալինը»։

Այս մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 23 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել