Ակտիվիստ, պարանոց, ոստիկան, Mardik.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը քիչ առաջ mardik.am-ի  հետ զրույցում, անդրադառնալով  ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, թե օգոստոսի 24-ին ոստիկանների պահվածքը եղել է ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն, ասաց, որ ոստիկանությունն առաջիկայում այդ հայտարարությանը կանդրադառնա:

Ինչ վերաբերում է  ֆեյսբուք սոցիալական ցանցում  տարածված  և մեծ աղմուկ հանած այն լուսանկարին, որտեղ պարզ երևում է`ինչպես  է Կոմիտաս 5 հասցեում ակտիվիստների և ոստիկանների միջև բախման ժամանակ ոստիկանը համբուրել   կին ակտիվիստի  պարանոցը, պրն Մալխասյանի խոսքով` ոստիկանության կողմից այդ լուսանկարն ուսումնասիրվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել