Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 678-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8621 է:

Ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1680 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 301-ի:
 
Մեկ օրում առողջացածների թիվ 17 է, ընդհանուր առողջացածներինը՝ 410 341, փաստացի բուժվողներինը՝ 2036: Մեկ օրում արվել է 1921 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 3 000 333 թեստավորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել