Panorama.am-ը գրում է.
Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, շարունակվեց բրիտանական հայտնի Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերներ Ռոբերտ Փիլոյանի, Արթուր Քլյանի, Գագիկ Առաքելյանի գործով դատավարությունը: Պաշտպանական կողմի ներկայացուցիչները միջնորդություններ ներկայացրին այն մասին, որ գործով նախաքննությունն ընթացել է ապօրինի:
Հիշեցնենք՝ Արամ Մուղալյանն ու իր ընկերները մեղադրվում են չորս դրվագով նույն հանցագործությունը կատարելու համար: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, երիտասարդները 4 անգամ հրկիզել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի Սիաբանդ Խուդոյանի անասունների համար նախատեսված անասնակերը: Ըստ նույն մեղադրանքի, առաջին անգամ հունվարի 6-ին այրել են «խոտի դեզի կողքին թափված ոչ պիտանի հարդը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս. Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը», 2-րդ անգամ «խոտի դեզի հարակից տարածքը»՝ մասամբ խանձելով շան մազը, իսկ 3-րդ անգամ՝ նախորդ դեպքից մեկ շաբաթ անց, կրկին գնացել և հրկիզել են խոտի դեզի հակերից մեկը՝ պատճառելով 36 հազար դրամի նյութական վնաս։ Իսկ ահա 4-րդ անգամ, արդեն մարտ ամսին, երբ գնացել են այրելու դեզը, խոտն այնտեղ չի եղել ու չի հաջողվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ