ArmStar.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ղրիմի Արտեկ ճամբարում այս տարի տեղի ունեցավ Մանկական նոր ալիք 2013 պատանի կատարողների միջազգային մրցույթը: Հայաստանն այս տարի հեղինակավոր մրցույթում ներկայացնում էր 9-ամյա երգչուհի Էլինա Չոլախյանը, ով զբաղեցրեց 8-րդ տեղը: Մեր մասնակցին աջակցելու համար հայաստանյան պատվիրակության կազմում Ղրիմ էին մեկնել ՆՈր ալիք 2013-ի մեր մասնակից Մերի Մնջոյանը, Սյուզի Շահբազյանը և տարբեր տարիների Մանկական նոր ալիքի հայ մասնակիցները` Լիդուշիկը, Վլադիմիր Ազրումանյանը, Արինա Մալխասյանը, Սոնա Գյուլխասյանը, ովքեր նույնպես ելույթ են ունեցել: Մեր երեխաները երգեր են կատարել  ռուսական էստրադայի աստղեր Լև Լեշենկոյի, Թամարա Գվերդցիտելիի, Դոմինիկ Ջոկերի հետ:

Մերի Մնջոյանն էլ ֆեյսբուքի իր էջում կիսվել է Արտեկում անցկացրած իրենց օրերի մի քանի լուսանկարով: 

 

 

 

 

 Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել