Ադրբեջանը տեղական պատվաստանյութ է մշակում: Այս մասին լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Թեյմուր Մուսաևը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ես չեմ կարող ամբողջական մանրամասներ տալ, բայց դա միայն Sars-Cov 2 պատվաստանյութի մասին չէ, պատվաստանյութի արտադրությունը ռազմավարական նշանակություն ունի: Հավանաբար, այս ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքում Ադրբեջանը կկարողանա ապահովել պատվաստանյութերի արտադրությունը՝ որպես շատ ճկուն և արդյունավետ պատասխան համաճարակի հնարավոր մարտահրավերներին»,- ասել է նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել