«Ի՞նչ է օգտագործել հեղինակը». ընթերցողների մոտ հաճախակի կարող է այդ հարցն առաջանալ, այնպես չէ՞: Դա վկայում է այն մասին, որ ներկայումս դեղահաբերի և թմրանյութերի տարածվածության պատճառով շատ հեշտությամբ կարելի է կասկածել կրեատիվ մարդուն ոգեշնչման համար այս կամ այն նյութերի «օգնությանը» դիմելու մեջ:


Եթե այդ պատմությունները հայտնի չեն դառնում, ապա պոեմները, վեպերը և այլ ստեղծագործություններ, որոնց ստեղծման համար ոգեշնչման առարկա են հանդիսացել թմրանյութերն ու ալկոհոլը, կմնան որպես համաշխարհային գրականության գլուխգործոցներ: Եվ ահա մենք որոշեցինք ներկայացնել 5 հայտնի գրողների, որոնք ստեղծագործել են թմրանյութերի ազդեցության տակ:


1. Շառլ Բոդլեր


Բոդլերը Հաշիշյան ակումբի անդամ էր, որը գործում էր 1844-1849թթ.: Այդ ժամանակներում ոստիկանությունը մարիխուաննայի համար չէր պատժում: Կառավարությանն այդպիսի ակումբները չէին հետաքրքրում:  

Բոդլերը բանաստեղծություններ էր գրում հաշիշի մասին, հետո դրան միացավ նաև օպիումը: Շառլը կաննաբիսը շատ հարմարավետ նյութ էր համարում ինչպես օգտագործման, այնպես էլ տեղափոխման համար: Ինչը ներկայումս չի կարելի ասել հաշիշի մասին, եթե Դուք չեք բնակվում Հոլանդիայում, Ուրուգվայում կամ Բանգլադեշում:


2. Ժան Կոկտո


Պոետ, նովելիստ և դրամատուրգ Կոկտոն ուներ 20-ամյա սիրելի մի ընկեր Ռադիգե անունով, ով դժբախտաբար մահանում է: Կորուստի ցավը գրողը փորձում է մեղմել օպիոմանիայի միջոցով: Բայց ցավը ոչ մի տեղ չհեռացավ, և օպիումային մռայլությունը օգնեց նրան միայն նոր ստեղծագործական թեմաներ գտնելու մեջ: Իր ստեղծագործություններից ամենավատը՝ «Սարսափելի երեխաները», հայտնի ֆրանսիացին գրել էր մեկ շաբաթվա ընթացքում ճգնաժամային վիճակում:

Երբ Կոկտոն որոշեց ազատվել կախվածությունից, նա նկարագրեց իր տառապանքները «Օպիում, թմրամոլի օրագրերը» գրքում` ցույց տալով նույն ճակատագրին արժանացած մարդկանց, թե ինչքան կարևոր է ամեն օր գրառումներ կատարել, եթե իրոք ցանկանում ես ազատվել վատ սովորույթից:  


3. Սթիվեն Քինգ


Թմրանյութերի ևս մեկ սիրահար Քինգն ունի չափազանց արդյունավետ գրողի հեղինակություն, ով յուրաքանչյուր մանրուքի մասին կարող է ավելի քան 1000 էջ գրել: 1979-1987թթ. նրա հաջողությունների գագաթնակետն էին, և այդ ժամանակահատվածում նա լիովին կոկաինի ազդեցության տակ էր:  


Բոլոր ստեղծագործություններում գոյություն ունի մեկ հատ խենթ, կամ շատ շփվող անձնավորություն, կամ մեկը, ում հարկավոր է կարեկցանք ու աջակցություն: Եվ այս բոլոր մարդիկ, ըստ էության, նույն Սթիվեն Քինգն են` մեկ կոկաինի, մեկ գարեջրի ազդեցության տակ:


4. Ֆիլիպ Դիք


Գիտական ֆանտաստիկայի այս վարպետը աներևակայելի արդյունավետ գործունեություն էր ծավալել 1963-64թթ.: Հալյուցինոգեն և խթանող դեղահաբերը, ինչպիսին էր սեմոկսիդրինը, Դիքի ուղեղը դրեցին տուրբո-ռեժիմի տակ, ինչը հանդիսացավ 11 վեպերի, մի քանի էսսեների և պատմվածքների ստեղծման պատճառը:


Թմրանյութերի պատճառով նա դադարեց ալկոհոլ օգտագործել, այսինքն` կարելի է ասել, որ թմրանյութերի ազդեցության տակ գրված գրքերը ստեղծվել են «սթափ գլխով»:

 

5. Օլդոս Հակսլի


Այս յուրօրինակ գրողը կզարմանար, եթե իմանար, որ նրա ստեղծագործությունները ոգեշնչել են Ջիմ Մորիսոնին, քանի որ նրա խմբի անվանումը` «The Doors»-ը, վերցված է Հասկլիի «Ընկալման դռները» ստեղծագործությունից: Այս էսսեում Հասկլին պատմում է իր մտահոգություների և մտաեզրակացությունների մասին մեսկալինի ազդեցության տակ: Գիրքը կրկին առատ է հոգեֆիզիոլոգիական տերմիններով և վերջանում է այն մտքով, որ մեսկալինն օգտակար է մարդկանց համար, ովքեր զբաղված են ինտելեկտուալ գործունեությամբ:


Իսկ անտիուտոպիական «Չքնաղ աշխարհի մասին» ստեղծագործությունում Հասկլին երազում է «սոմա» թմրանյութի մասին, որը չի վնասում առողջությանը և չի առաջացնում կախվածություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել