Ինչպես ավելի վաղ գրվել էր, Սահմանադրական դատարանում քննվում է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու մասին որոշման սահմանադրության համապատասխանության գործը, որով, ՍԴ-ն որոշ հարցեր քողարկելու համար իր իսկ նշանակած բանավոր ընթացակարգով նիստը ԱԺ միջնորդության հիման վրա հետաձգել էր ավելի քան երկու ամսով, այնուհետև՝ զեկուցող դատավորի կամքին հակառակ նորից անցել գրավոր ընթացակարգի՝ Ալեն Սիմոնյանի <<ընկեր>> Էդգար Շաթիրյանի միջնորդությամբ:
Բայց դա ամենը չէ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նշված գործով զեկուցող դատավորը ապրիլի 5-ին ներկայացրել է ՍԴ որոշման նախագիծ՝ Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահ ընտրվելու մասին որոշումը հակասահմանադրական ու անվավեր ճանաչելու վերաբերյալ: Սակայն ՍԴ-ն Նիկոլի սրտի ՍԴ-ն չէր լինի, եթե ընդուներ այդ նախագիծը: Նախագիծը, իհարկե, չի ընդունվել, նշանակվել է նոր զեկուցող /ասում են` բոլոր դատավորները հրաժարվել են այդ գործով նոր զեկուցող լինելուց և Արման Դիլանյանն է ստիպված եղել այդ գործով զեկուցող դառնալ/ բայց, հաշվի առնելով, որ Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու որոշումը ակնհայտորեն ունի սահմանադրականության խնդիր, ուստիև՝ դա դժվար կլիներ քողարկել ըստ էության որոշմամբ /որը պետք է պարունակեր պատշաճ հիմնավորումներ, ինչը առավել բարդանում է ՍԴ այս կազմի մտավոր ունակությունների դեպքում/, Արման Դիլանյանը, ըստ մեր աղբյուրների, հանձնարարել է աշխատակազմին ուսումնասիրել գործը կարճելու հնարավորությունները և ամեն ինչ անել գործը կարճելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու համար, այլ կերպ ասած՝ ջրել գործը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petya.markov.10/posts/712131193479280
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել