Hraparak.am-ը գրում է.

Ապրիլի 7-ի առթիվ Աննա Հակոբյանը կրկին միջոցառում է կազմակերպում՝ արցախյան պատերազմների զոհերի կանանց մասնակցությամբ։ Դաս չքաղելով նախորդ ամսվա նույնատիպ միջոցառման վերաբերյալ հնչած քննադատություններից՝ այս անգամ նա հրավիրյալների շրջանակը ընդլայնել է՝ հրավիրելով նաեւ այն մայրերին, որոնք այս իշխանությանը մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ։ 

Հետաքրքիրն այն է, որ մայրերին հրավիրել են ոչ թե Աննա Հակոբյանի, օրինակ՝ օգնականներից կամ հենց ինքը՝ տիկինը, այլ Երեւանի քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցները։ 

Կենտրոն, Դավթաշեն, Շենգավիթ եւ այլ թաղապետարաններից զանգել են զոհվածների մայրերին եւ ասել, որ նման միջոցառում կա, Աննա Հակոբյանի անունից հրավիրում են։ 

Իսկ թե ի՞նչ կապ ունեն թաղապետարանները Աննա Հակոբյանի հրավիրած միջոցառման հետ, ինչո՞ւ են նրանք հրավիրել, Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեզ փոխանցում են․ «Աննա Հակոբյանի աշխատակազմը, իրոք, դիմել է Երևանի վարչական շրջաններին՝ խնդրելով աջակցել զոհված զինծառայողների մայրերին՝ անկախ նրանց քաղաքական համոզմունքներից, միջոցառմանը հրավիրելու գործում աջակցելու համար: Նման անհրաժեշտություն է առաջացել, քանի որ վարչական շրջանների սոցիալական բաժինների աշխատակիցները զոհված և վիրավոր զինվորների ծնողների հետ մշտական կապի մեջ են»։

Ի դեպ, այս անգամ միջոցառումը նախատեսված է անցկացնել կառավարական  ամառանոցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել