«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական էջում հոլովակ է հրապարակվել Երևանից՝ ազդարարելով այս տարի Երևանում սպասվող մրցույթը։

«Բարի գալուստ Երևան։ Հետևելով Մալենայի սենսացիոն  հաղթանակին Փարիզում՝  «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը դեկտեմբերի 11-ին վերադառնում է Հայաստանի մայրաքաղաք։ Ստուգեք, թե ինչ կարող եք ակնկալել»,- նշվում է մրցույթի պաշտոնական  էջում։

Նշենք, որ մրցույթը Երևանում անցկացվել է նաև 2012 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել