Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Արդաշես «Արդի» Քասախյանը երեքշաբթի ընտրվել է քաղաքապետի պաշտոնում։ Քասախյանն այս պաշտոնում կփոխարինի Փոլա Դիվայնին, հայտնում է asbarez.com-ը:

Աղբյուրը մանրամասնում է , որ Քասախյանը ծնվել է Բոստոնում, նա Գլենդեյլում է բնակվում 1986 թվականից:

Մինչ քաղաքային խորհրդում ընտրվելը, Քասախյանը 15 տարի աշխատել է որպես Գլենդեյլի քաղաքային գործավար:

Հիշեցնենք, որ Վարդան Ղարպետեանը, Զարեհ Սինանյանը և այլ հայազգիներ ևս ղեկավարել են Գլենդեյլի քաղաքային իշխանությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել