«Եթե Հայաստանը ձեռքերը լվանա Արցախից եւ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ Ադրբեջանի կազմում, մեզ այլ ելք չի մնա, քան մտնենք ՌԴ կազմի մեջ, ուստի կնախաձեռնենք ստորագրահավաք»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ ռուսական կողմից Արցախի իշխանություններն այդ գործընթացի վերաբերյալ «դաբրոն» արդեն ստացել են։ Ինչպես հայտնի է, ապրիլի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, իսկ առաջին նախագահի հետ, որպես կանոն, նախկին ու ներկա նախագահների հանդիպումները միշտ տեղի են ունենում վճռորոշ գործընթացների նախաշեմին։ Ըստ ամենայնի՝ Արայիկ Հարությունյանը գնացել է խորհրդակցելու մեր ժամանակների ամենաիմաստուն քաղաքական գործիչներից մեկի՝ Տեր-Պետրոսյանի հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/174fdc412ff19d5337776ad7d4b54d06
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել