168.am-ը գրում է․

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:

Վրաստանի խորհրդարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նախատեսված են Պապուաշվիլիի հանդիպումները ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախատեսվում է, որ Շալվա Պապուաշվիլին կհանդիպի նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել