Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում`2-3 բալ ուժգնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել