1in.am-ը գրում է.

Պերուում մինչիսպանական շրջանի քրմուհու բաց դամբարան են հայտնաբերել, որն, ըստ հնագետների, հերթական անգամ ապացուցում է, որ 1200 տարի առաջ այդ տարածաշրջանում իշխել են ազդեցիկ կանայք: 

Մոչե քրմուհու աճյունը հայտնաբերվել է 2013 թ. հուլիսին՝ Լա Լիբերտադ տարածաշրջանում: 

Դա առաջին հայտնագործությունը չէ, որը զարմացրել է գիտնականներին: 

Մոչե քրմուհին տեղակայված է եղել երևակայությունն ապշեցնող 1200-ամյա դամբարանում, որը վկայում է, որ մոչե մշակույթի կրողները նաև հմուտ արհեստավորներ են եղել: Դամբարանը Г-աձև է և պատված է կարմրադեղնավուն նկարներով: Քրմուհու գլխի մոտ հայտնաբերվել է դիմակ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել