Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
4. Աննա Նիքոլ Սմիթ

Սկանդալային դերասանուհին և «Playboy» ամսագրի մոդելը մահացել է 39 տարեկանում: Բացի ակտիվ կարիերայից` նա նաև շատ ակտիվ անձնական կյանք էր վարում. մի քանի ամուսիններ, աղմկահարույց ամունալուծման գործընթացներ, որդի, ով 20 տարեկանում մահացել էր թմրանյութերի չարաշահումից Աննայի ձեռքերում:
2007թ.-ի փետրվարի 8-ին Բահամյան կղզիների հյուրանոցներից մեկի սենյակում Աննա Նիքոլը մահացում է: Գոյություն ունեն նրա մահվան վերաբերյալ բազմաթիվ վարկածներ: Շատերը կարծում են, որ որդու մահվան, անկայուն հոգեկան վիճակի և ալկոհոլիզմի պատճառով դերասանուհին ինքնասապանություն է գործել: Բայց դիահերձումը ցույց էր տվել, որ Աննան հիվանդ էր թոքերի բորբոքմամբ, և սթրեսի պատճառով հիվանդությունն խորացել էր: Մի վարկած էլ կա, ըստ որի` Աննան մահացել է տուբերկուլոզի տարատեսակներից մեկի հետևանքով:
Աստղի մահման իրական պատճառը մինչև օրս գաղտնի է մնում:
5. Բրյուս Լի

Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել էր մարտարվեստներին և սեփական մարմնի կատարելագործմանը, մահացել է գլխացավի դեղերի պատճառո՞վ: 32-ամյա Բրյուս Լիի մահը հետաքրքրում է հասարակությանը մինչ օրս:
1973թ.-ի հուլիսի 20-ին դուրս եկած թերթի գլխավոր վերնագիրն էր «Բրյուս Լին մահացել է»: Դա այնքան անսպասելի էր, որ լուրը կապում էին դերասանի վերջին նկարահանումների հետ, որտեղ նա ըստ սցենարի պետք է մահանար: Երբ մահվան լուրը հաստատվեց, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այդքան ուղեժ տղամարդը կարող էր կյանքից հեռանալ այսքան անսպասելի կերպով:
Առաջին վարկածը, որը հայտարարվել էր, գլխուղեղի ուռուցքն էր: Բայց մի քանի օր անց լուրեր տարածվեցին, որ դերասանին սպանել են: Այս գործին առավել գաղտնիություն հաղորդեց Լիի մահվան բժշկական հաշվետվության անհետացումը: Որոշ ականատեսներ հայտարարել էին, որ Լիին հիվանդանոց է բերել նրա սիրուհին՝ Բեթթի Տինգ Պեյը, ում տանը նա կորցրել էր գիտակցությունը: Հետո խոսակցություններ տարածվեցին, որ Լին թմրանյութեր էր օգտագործում և մահացել էր հենց այդ պատճառով: Մյուսներն ասում էին, որ նա դարձել էր չինական «Տրիադա» մաֆիոզական խմբավորման զոհը, որոնց ճանապարհը նախկինում հատել էր:
Ամենահետաքրքիր վարկածն այն էր, որ դերասանին սպանել էր քիլլերը, ով տիրապետում էր հատուկ հարվածի, որից հետո մարդը կարող էր մահանալ ամիսներ անց: Իսկ որոշ երկրպագուներ հավատում էին, որ Բրյուս Լին բեմադրել էր իր մահը թշնամիներից թաքնվելու համար:
6. Բրենդոն Լի

1993թ.-ի մարտի 31-ին Հոլիվուդը ցնցվեց Բրենդոնի մահվան լուրից, ում վիրավորել էին հենց «Ագռավ» ֆիլմի նկարահանման հարթակում: Ճակատագրական դրվագից 8 ժամ առաջ Բրենդոնը վերցրեց արհեստական ատրճանակը, պտտեցրեց ձեռքում, դրեց քունքի մոտ և սեղմեց ձգանը: Ներկաները ապշած էին, բայց նա միայն քմծիծաղ տվեց և ասաց, որ այսպիսի խաղալիքից ոչինչ չի կարող պատահել:
Նկարահանումների ժամանակ, երբ գլխավոր հերոսը պետք է մահանար, Բրենդոնի վրա կրակում են հենց այն նույն արհեստական ատրճակակից: Այս անգամ ատրճականում կար մեկ գնդակ, որն իր չափսով չէր համապատասխանում նրան, և դրա պատճառով կրակոցը շատ ուժեղ ստացվեց: Բրենդոնը վիրահատարանում 6 ժամ անցկացրեց, բայց արդպես էլ չհաջողվեց փրկել նրա կյանքը: Բժիշկները հայտնել էին, որ նա արյունահոսում էր, և եթե նույնիսկ ողջ մնար, ապա անդամալույծ կդառնար:
Բրենդոն Լին Ագռավի կերպարում
Ինչպես հայտնի դարձավ, «Ագռավի» նկարահանումները շատ լարված իրավիճակում էին անցնում: Շատերը պնդում էին, որ ֆիլմը անիծված էր: Դերասանները անընդհատ վնասվածքներ էին ստանում, դեկորացիաները առանց որևէ պատճառի կոտրվում էին, նկարահանումների մասին գրող լրագրողը ավտովթարի մեջ էր ընկել և այլն: Բրենդոնը մահացավ Ավելիր Էլիզա Հաթթոնի հետ ամուսնությունից մեկ շաբաթ առաջ: Նրան թաղեցին Բրյուս Լիի կողքին` «Լեյք-Վյու» գերեզմանոցում:
7. Թուփաք Շակուր

Աշխարհի առաջին ռեփերը, ում պատվին արձան են կանգնեցրել: Նրան սպանել են 25 տարեկանում: Մի անգամ Թուփաքը կարողացել էր ողջ մնալ 5 կրակոցներից հետո, բայց երկրորդ անգամ դա նրա մոտ չստացվեց:
Շակուրը խմբավորման անդամ էր և մեկ անգամ չէ, որ բանտարկված է եղել: 1994թ.-ին ռեփերին մեղադրել էին բռնաբարության մեջ, բայց դատավճիռը հայտարարելուց մեկ օր առաջ նրան թալանել էին և 5 անգամ կրակել վրան: Ասում էին, որ դրա հեղինակներն էին Շակուրի գլխավոր թշնամիները՝ Puff Daddy-ն և Notorious B.I.G-ը: Այդ պահից ի վեր խմբավորումների միջև սկսեց «Լողափերի պատերազմ»:

Puff Daddy և Notorious B.I.G.
1996թ.-ին խոսակցություններ էին պտտվում, որ Թուփաքը ցանկանում հիփ-հոփից քաղաքականության անցնել: Նա նույնիսկ մտադիր էր իր թեկնածությունը դնել քաղաքապետի ընտրությունների ժամանակ:
Սեպտեմբերի 7-ին բոքսի մենամարտից հետո Շակուրն ու նրա ընկերը՝ Շուգ Նայթը, որոշել էին մի քիչ հանգստանալ, սակայն ակումբներից մեկի ճանապարհին նրա մեքենան կրակահերթի տակ է ընկնում: Շակուրին 4 գնդակ էր դիպել, նրան հիվանդանոց են հասցնում շատ ծանր վիճակում, բայց 6 օր անց՝ չարաբաստիկ ուրբաթ 13-ին, նա մահանում է:
Սպանության շուրջ բազմաթիվ շշուկներ էին պտտվում: Որոշները կածում էին, որ հենց Շուգ Նայթն է պատվիրել Թուփաքի սպանությունը, մյուսները հայտարարում էին, որ նրան սպանել են մարտից հետո խաղասրահում տեղի ունեցած վեճի պատճառով: Շատերը մինչև հիմա հավատում են, որ Թուփաքն իրականում ողջ է, իսկ մահը բեմադրված էր: Բայց ամենահավանական վարկածն այն է, որ նրա մահվան մեջ մեղավոր է արևելյան խմբավորումը, այսինքն` Notorious B.I.G. և Puff Daddy-ն, որոնց հետ նա մրցակցում էր: Ռեփերի մարմինը ենթարկվել էր կրիմացիայի, իսկ նրա փոշին ծխվել էր հարազատների և ընկերների կողմից մարիխուաննայի հետ միասին:



