Պուտին. Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը միակ ճիշտ որոշումն էրPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու հնգամյա տարելիցի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հարավային Օսեթիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովին և Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«2008թ.-ի օգոստոսին Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու ոչ դյուրին, բայց միակ ճիշտ որոշումը ճակատագրական նշանակություն ունեցավ այս երիտասարդ պետությունների համար, հնարավորություն տվեց ինքնուրույն ընտրել սեփական ապագան»,- նշված է Վ. Պուտինի ուղերձում:

ՌԴ նախագահը բարձր է գնահատել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ձեռքբերումները պետական շինարարության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման գործում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Աբխազիային և Հարավային Օսեթիային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել