Կար մի պատանի, ով ուներ շատ վատ բնավորություն: Նա ուզում էր ազատվել այդ բնավորությունից, բայց չգիտեր ինչպես: Մի անգամ նրա հայրը տվեց նրա մի տուփ մեխ ու ասաց.
-Ամեն անգամ մի մեխ մեխիր այս ծառին, երբ կվիճես ինչ-որ մեկի հետ, կամ համբերությունդ քեզ չի ների:
Առաջին օրը պատանին ծառին մեխեց 37 մեխ:
-Ամեն անգամ մի մեխ մեխիր այս ծառին, երբ կվիճես ինչ-որ մեկի հետ, կամ համբերությունդ քեզ չի ների:
Առաջին օրը պատանին ծառին մեխեց 37 մեխ:
Վերջին շաբաթում, նա կարողացավ իրեն զսպելով ծառին ավելի քիչ քանակությամբ մեխեր մեխել, պակասեցնելով այն օր օրի` հասկանալով, որ ավելի հեշտ է կառավարել ինքդ քեզ, քան ամեն անգամ այդքան մեխեր մեխել: Վերջապես եկավ այն օրը, երբ պատանին այլևս ոչ մի մեխ չմեխեց ծառին: Այդժամ նա եկավ հոր մոտ ու պատմեց այդ ամենը: Հայրը նրան պատասխանեց.
-Ապրես, որդիս, այժմ ամեն անգամ մի մեխ հանիր, երբ չես կորցնի համբերությունդ:
-Ապրես, որդիս, այժմ ամեն անգամ մի մեխ հանիր, երբ չես կորցնի համբերությունդ:
Եկավ նաև այդ օրը, երբ պատանին ասաց հորը, որ հանել է բոլոր մեխերը: Հայրը տարավ որդուն այդ ծառի մոտ ու ասաց.
-Որդիս, դու քեզ շատ լավ պահեցիր, բայց նայիր, թե ինչքան անցքեր են մնացել այս ծառի վրա, նրանք այլևս երբեք իդեալական չեն լինի: Նույնպես և մենք, երբ վիճում ենք մեր հարազատների հետ ու ասում նրանց տհաճ բաներ, ամեն անգամ վերքեր ենք առաջացնում նրանց սրտի վրա, որոնք միշտ իրենց հետքն են թողելու, ու երբեք այս ծառի նման իդեալական չեն լինի: Եվ բնավ կարևոր չէ, թե քանի անգամ ենք մենք ներողություն խնդրում, հետքը մնում է: Հետք, որը առաջացել է բառերի միջոցով, բերում է նույն ցավը, ինչ և ֆիզիկականը...
Մտածեք այդ մասին...
Նյութի աղբյուր՝ http://www.glancejournal.com/2013/08/blog-post_6549.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել