Lurer.com-ը գրում է.

Օգոստոսի 26-ին` ժամը 09.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյանց պողոտայի թիվ 39/9 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դռան փականը խափանվել է, ներսում 1 տարեկան երեխա կա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել