Ի՞նչ չպետք է անել ավելորդ քաշից ազատվելու համարDoctors.am-ը գրում է.

Ահա մի քանի կասկածելի խորհուրդներ, որոնք  տրվում  են ավելորդ քաշից ազատվելու համար:

1.  Որոշ "մասնագետների" կողմից քարոզվող սովաբուժությունը (հատկապես "չորը", երբ մարդը հրաժարվում է ոչ միայն ուտելուց, այլև` խմելուց) նպատակահարմար չէ այնքանով, որ մի քանի օրվա ընթացքում կարող է տեղի ունենալ օրգանիմի ջրազրկում ու թունավորում:

2. Հումակերությունը կարող է առաջացնել ստամոքսաղիքային տրակտի լուրջ խանգարումներ, որի հետևանքով կառաջանա մազաթափություն, ատամների ամրության կորուստ և լնդերի արյունահոսություն: 

3. Աղից ու շաքարավազից ամբողջովին հրաժարվելը: Խանգարվում է աղային ու ածխաջրածնային հավասարակշռությունը, որը կարող է հանգեցնել սրտի և ուղեղի աշխատանքերի փոփոխության: Իհարկե, աղի անվտանգ չափաբաժինը (2-4 գրամ օրական)  չպետք է խախտել, հակառակ դեպքում կառաջանան խնդիրներ արդեն հոդերում, սակայն ամբողջովին բացառել աղի օգտագործումը նույնպես չի կարելի: Իսկ ահա գլյուկոզայի պակասն իջեցնում է ուղեղի ակտիվությունը:

4. Երկարատև "միատարր" դիետաները (օրինակ՝ երբ մարդը սնվում է միայն բրնձով կամ կեֆիրով):  Այսպես կարելի է շատ արագ թուլացնել իմունիտետը: "Միատարր" դիետաները նպատակահարմար են բեռնաթափման օրերի համար՝ շաբաթը մեկ կամ երկու օր, հակառակ դեպքում օրգանիզմը կսկսի զգալ չափազանց կարևոր կենսական նյութերի պահանջ: 

5. Գունային դիետաներ (երբ մարդն իր սննդակարգում ընդգրկում է միայն միևնույն գույնն ունեցող մթերքներ, օրինակ՝ կարմիր կամ դեղին): Այս դեպքում օրգանիզմում սկսում են կուտակվել ագրեսիվ ֆերմենտներ, որոնք կարող են առաջացնել լյարդի և լեղիի արտադրության հետ կապված խնդիրներ:

6. Ճարպերից,  սպիտակուցներից ու ածխաջրերից ամբողջովին հրաժարվելը: Սա կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարումների, ինչն էլ, իր հերթին, կառաջացնի հորմոնային խանգարումներ: Կանանց մոտ վերջինս կարող է դրսևորվել դաշտանի ցիկլի խանգարումներով, տղամարդկանց մոտ՝ էրեկցիայի  խնդիրներով:

7. Նիհարեցնող թեյերի չարաշահում: Արտադրողները հավաստիացնում են, որ դրանք բնական են և կողմնակի ազդեցություններ չունեն: Իրականում, դա այնքան էլ այդպես չէ: Այդ թեյերի մեծամասնության բաղադրության մեջ մտնում են միզամուղ խոտաբույսեր կամ լուծողականներ կամ էլ երկուսը միասին: Ուստի, այս թեյերի չարաշահումը կարող է առաջացնել սրտի  հետ կապված խնդիրներ, տրոմբ և աղիների բնական միկրոֆլորայի խանգարումներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել