Panorama.am-ը գրում է.
Մահացել է 44 օրյա պատերազմի անմահ հերոս Արթուր Բալասանյանի հայրը` Սերյոժա Բալասանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմինա Դովլաթբեկյանը։
Սերյոժա Բալասանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 2-ին՝ ժամը 17:00-ից, Ադանա սգո սրահում, Դավթաշեն-Զովունի տանող ճանապարհին։
«Եվ ոչ ոք այդպես էլ չխոսեց հայրերի ցավի մասին...զավակ կորցրած հայրերի, որոնք իրենց ամբողջ կյանքի բացթողումներն ու երազանքները որդիների ապագայի մեջ էին տեսնում։
Եվ ոչ ոք երբեք չմտածեց, թե ինչպե՞ս են դիմանում ուժեղները, ովքեր սպիտակահեր դարձան մինչև որդի մեծացնելն ու այդ սպիտակները կրկնակի ավելացան որդուն բանակ ճանապարհելուց հետո։
Խոնարհվում ենք»,- գրել է Դովլաթբեկյանը։
Արթուր Սերյոժայի Բալասանյանը Արցախյան վերջին պատերազմի առաջին զոհերից է։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արթուրը դիրքերում էր։ Զոհվել է հենց այդ օրը՝ 5 ընկերների հետ։ Նրա մարմինը գտնվել է միայն փետրվարին, այն նույն դիրքում, որտեղ եղել է վերջին ժամերին
«Ժպիտով տղա». այսպես են հիշում Արթուրին նրան ճանաչողները։