Այս շաբաթ ծնունդների տեղատարափ էր՝ Հայկո, Արմինկա, Աստղիկ Ալավերդյան: Այս շարքին ավելացել է նաև դերասան Անդրանիկ Հարությունյանի դստեր ծնունդը:

Ինչպես հայտնիներն են տեղակացնում իրենց <<ստատուսներում>>,  սեպտեմբերից սպասվում են նոր նախագծեր,  կլինեն նոր երգեր և տեսահոլովակներ: Մեզ մնում է հետևել այս ամենին և լուսաբանել: Ինչպես ամեն շաբաթ, այնպես էլ այս անգամ ArmStar.am-ը ներկայացնում է հայտնի օգտատերերի <<հայտնի>> գրառումներն ու մեկնաբանությունները:

Կայացավ Արթուր Աբրահամի հերթական մենամարտը: Հայազգի բռնցքամարտիկի ‘’զոհը’’ այս անգամ նամիբիացի Ուիլբեֆորս Շիհեպոն էր, ում Արթուր Արքան հաղթեց միավորների տարբերությամբ: Համոզված ենք, որ շատերն են դիտել այդ մրցամարտը, իսկ Նազենի Հովհաննիսյանն ու Սիլվա Հակոբյանը Արթուրի հաղթանակից հետո իրենց ուրախությամբ կիսվել են ֆեյսբուքում.

Նազենի Հովհաննիսյան.. <<Արթուր Աբրահաաաաաաամ: Բրավո, թող հայը միշտ լինի անպարտ>>:

Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ գրել է.<< Բրավոոոո Արթուր Աբրահամ ջաաաաան, ես հպարտ եմ քեզանով>>:

Սոֆի Դևոյանի պարի դպրոցը և Զարուհի Բաբայանի երգի ստուդիան օգօստոսի 25-ից հայտարարում են ընդունելություն:Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել /010/ 55 08 33 հեռախոսահամարով: Այս մասին տեղեկացնում է երգչուհի Զարուհի Բաբայանը:

Երևանում սեպտեմբերին սպասվում է երաժշտական շաբաթ, որին մասնակցելու են հայկական շոու բիզնեսի ամենավառ ներկայացուցիչերը` Սիրուշո, Սյուզան Մարգարյան, Արթուր Գրիգորյան, Էրիկ, Սոնա, Արմինկա, Հայկո, Անահիտ Սիմոնյան, Մաշա Մնջոյան, Էմմի, Ռազմիկ Ամյան, Միհրան Ծառուկյան,  Արամե, Դորիանս: Այսպիսի լուսանկար էր տեղադրվել ֆեյբուքում, որի վրա նշված էին մասնակից երգիչները:

Դերասան Անդրանիկ Հարությունյանի դուստրը դարձավ 1 տարեկան.<< Իմ հրեշտակս դարձավ 1 տարեկան, շնորհավոր արևս, սիրտիկս, հրեշտակս, քեզ անհոգ և ուրախ մանկություն եմ մաղթում: Վաաախ>>,- գրել է հայրիկ Անդրանիկը: (ArmStar.am-ը նույնպես միանում է շնորհավորանքներին)

<<Մի քանի հոգի>> նախագիծը պատրաստվում է նոր տեսահոլովակ ներկայացնել.<< New videoclip/coming shaat soon/2013>>:

Արմեն Պետրոսյանը (Մենչը) հորդորում է մարդկանց ապրել իրենց կյանքով.<< Երբ են մարդիկ հասկանալու, որ պետք է ապրել իրենց կյանքով, ոչ թե ուրիշի: Երբ են մարդիկ հասկանալու, որ չի կարելի խոսել այնպիսի բաներ, որից իրենք ուղղակի տեղյակ չեն>>:

Նոր լուսնկար երգչուհի Անի Քրիստիից, ինչպես նաև նոր գրառում.<<Լինել ուժեղ դա նույնպես Աստծո պարգև է>>:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել