Yerevan.today-ը գրում է.
Այս գիշեր Երասխի ուղղությամբ հայկական դիրքերին թշնամու կողմից նորից կրակոցներ են հնչել, տեղի բնակիչների անհանգստություններին ու վիրավորների մասին շրջանառվող տեղեկատվությանը Պաշտպանության նախարարությունից փարատող լուրով են արձագանքում. «Փոխհրաձգություն տեղի չի ունեցել։ Հերքում են նաև երկու վիրավորի մասին տեղեկատվությունը»:
Նշենք, որ նախօրեին էլ նույն բնակավայրից մարդիկ հայտնում էին՝ Երասխի դիքերի ուղղությամբ երեկ կեսօրից հետո սկսված թշնամու սադրիչ կրակոցների մասին: Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը բնականոն վիճակ է սա համարում, Yerevan.Today-ի հետ զրոյցում ասում է․ «էդ կրակոցները գրեթե ամեն օր էլ լինում են, բայց, փառք Աստծո, լուրջ բան չկա»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել