Ովքե՞ր են քաղաքապետարանի առջև խմբված ակտիվիստները: Հստակ գիտեմ, որ իմ այս գրառումով շատ-շատ հակադարձողների եմ հանդիպելու և անգամ գտնվելու են այդ խմբից ակտիվիստներ, ովքեր երիտասարդությանն ու հասարակությանը փորձելու են համոզել, որ իբր Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության (ՀՆՔՄԿ) նախագահ Անի Զախարյանը իշխանությունների շպիոնն է, երբ բոլորը գիտեն Անիի անցած ճանապարհը, և Անին է հենց այն մարդը, ում մեջ այս իշխանությունները շատ շուտով տեսնելու են իրենց իշխանության վերջի վտանգը: Ինչևիցե, վերադառնանք այն մի քանի անձանց, ովքեր այսօր հրահրում են զանգվածային բախումներ քաղաքի տարբեր մասերում` այդ ընթացքում իրենք էլ ապուշի նման ընկնելով վերակենդանացման բաժանմունքներ: Մի խումբ, որոնց հետ ծանոթացել եմ ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ և մասնակցել իրենց կողմից կազմակերպած մի ակցիայի: Ծանոթանալուց հետո կապ եմ պաշտպանել հետները, որպեսզի հասկանամ, թե իսկապես այդքան մտահոգված են այսօրվա ներկայով առաջարկել եմ հանդիպել, որպեսզի մոտիկից հասկանամ իրենց իրական նպատակները և եթե ազնիվ են, միանամ իրենց: Սակայն, հրաժարվեցին անհայտ պատճառով: Նրանցից Արսեն Օհանյանին տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ուղղված պայքար կազմակերպելու առաջարկ եմ արել, որից հետո հաջորդ օրն իսկ էջ բացեցին «Չենք վճարում 150 դրամ», այսինքն` վերցնելով իմ միտքը: Ասացի` լավ, կարևորը հասնենք սակագնի իջեցմանը, իսկ թե ով է սկիզբ դնողը, այդքան էլ կարևոր չի: Սակայն այս մարդիկ իրենց հատուկ անդաստիարակության ձևերով սկսեցին երիտասարդությանը վատ օրինակ ծառայել` կոպեկներ շպրտելով քաղաքապետարանի աշխատակազմի վրա, վարորդների վրա կոշիկներ շպրտելով: Դրանից հետո մի 2 անգամ գնացի Մաշտոցի պուրակ ու մասնակցեցի իրենց հավաքներին, որի ընթացքում կրկին մի քանիսը ցուցադրեցին իրենց անդաստիարակաությունը, և հիմա հիվանդանոցում գտնվող Արգիշտի Կիվիրյանը, ով իրեն ՀՀ քաղաքացի է համարում, բայց հաճախ եմ տեսնում, թե ծամոնը բերանը գցած անճոռնի ծամելով ինչպես է իրեն հայ տղամարդուն ոչ վայել պահում, սկսեց դուրս գալ իմ դեմ ու իմ առաջարկներին, քաղաքակիրթ տրանսպորտով հասարակությանը ապահովելու քայլերին: Ու հիմա էլ տեսնում եմ, որ դրանց միացել են նախախորհրդարանի հասուն տարիքում գտնվող մարդիկ, ու նոր նայեցի Կոմիտաս 5-ի իրադարձությունները, որոնք ուղղակի սարսափելի են, ոնց են ժողովրդին հրահրում մեկը մյուսի դեմ դուրս գալ: Լավ, մարտի 1 եք տեսել, լիքը ուրիշ բախումներ եք տեսել, այս ամենը ձեզ դաս չի՞: Չեք հասկացել, որ քանի իշխանությունը իրենց ձեռքերում է, ոստիկանները դուրս են գալու ՀՀ քաղաքացիների դեմ, չեք հասկացել, որ քանի չկա այն իրական լիդերը, ում հաղթանակին կհավատա հայ հասարակությունը, բոլոր օղակները միևնույն է սպասարկելու են դրանց շահերը: Լավ, կարելի՞ է նման անխելք ու հիմար ճանապարհով տանել Հայաստանի հեղափոխության ուղին: Կարելի՞ է խաղալ հասարակության ու ոստիկանների կյանքերի հետ: Կանգ առեք, մի իրականացրեք ներքին ազգատյացության այս հիմար գործընթացը: Սիրելի երիտասարդներ, մի ընկեք այդ արկածախնդիրների խելքին, ես համոզված եմ, որ վաղ թե ուշ դուք հասկանալու եք այդ մի քանիսի իրական ով լինելը: Հեղափոխության բանալին ու բանաձևը լրիվ այլ է, ու ես այն ձեզ շատ շուտով կներկայացնեմ: Սիրեք միմյանց և ոչ թե սկսեք ատել, այս իշխանություններին էլ հենց դա է պետք, որ մենք իրար ուտենք, իսկ իրենք զբաղվեն Հայաստանը վաճառելով: Հազար ասել եմ այդ նույն ակտիվիստներին` պայքարող եք` Սերժի դեմ պայքարեք, բայց դե նրանք հազիվ զանգվածային հրահրումներ անեն ու ժողովրդին ցուցադրեն, թե տեսեք-տեսեք, ոնց ենք սեփական առողջության գնով պայքարում ձեզ համար: Խելացի ու ազգի մասին մտածող երիտասարդը թույլ չի տա անգամ մեկ տատիկի ու մեկ հայ աղջկա նմանատիպ վտանգավոր բախումները: Կանգ առեք ու հեռու մնացեք նմանատիպ արկածախնդիրներից: Իհարկե, այդ նույն խմբում կա Արսեն Օհանյանը, ով հիանալի երիտասարդ է, Սուրենը, ով ազնիվ է, Ռուզաննան, ով զգացվում է, որ հասարակության համար ցավում է, վերջապես Վահագնը, ով լավ տղա է, բայց նաև ահավոր թերություններով լի, Անին, ում շատ եմ սիրում, շատ մարտական աղջիկ է, բայց այս բոլոր հատկանիշներով հանդերձ այս մարդիկ այս պահին անխելք բաներ են անում ու վտանգավոր հետևանքներով հղի: Ես արդեն հոգնել եմ իրենց ճիշտ ուղու վրա փորձել դնելուց, չեն լսում` իրենց գործն է, ուրեմն ես ցավում եմ բոլորի համար, բայց իրենք իրենց անխելքության պատճառով են հայտնվում այս կամ այն վիճակում, ու ես նմանատիպ վայրենի բաների մեջ չկամ, իմ պայքարը ազնիվ է ու բխում է մեր հայ հասարակության շահերից: Պայքարելիս ապուշության պատճառով կրած հետևանքներով դիվիդենտներ վաստակել չեմ ցանկանում, ես իմ հաղթանակները ազնիվ, շիտակ, մտածված ու խելացի մեթոդներով առաջ եմ տանում, կհասկանան մարդիկ` շատ լավ, արմատապես կփոխվի Հայաստանի վիճակը, չեն հասկանա` ես իմ պարտքը կատարած կլինեմ իմ ազգի հայ հասարակության, ժողովրդի ու ազգի առջև:
Հարգանքով՝ Անի Զախարյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/173769342806677
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել