Emedia.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրավիրել է շտապ մամլո ասուլիս:

Այդ մասին հայտնի է դարձել Interfax գործակալությանը, որը մանրամասնում է նաև ասուլիսի հիմնական նպատակի մասին։ Մոսկվայի ժամանակով 16:00-ին նշանակված մամլո ասուլիսը նվիրված կլինի Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձություններին։ 
«ԱՄՆ-ի նախաձեռնողականությունը Սիրիայի հարցում ու հնարավոր պատերազմի մասին հայտարարություններն ահնագստացնում են Ռուսաստանին։ Տպավորություն է, որ որոշ շրջանակներում փորձում են ամեն եղանակով կազմակերպել պատերազմական գործողություն ընդդեմ Սիրիայի գործող իշխանության, բացարձակապես արժեզրկելով ռուս-ամերիկյանը ջանքերը, միաժամանակ առանց հաշվի նստելու ՄԱԿ-ի որոշումների հետ»,- Interfax-ի հաղորդմամբ այդ մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունների նախաձեռնմանը կողմ է հանդես գալիս Մեծ Բրիտանիան, իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ընդգծել է, որ պաշտոնական Անկարան կողմ է ամեն ձևաչափով, այդ թվում ռազմական գործողությունների տեսքով, գործողություններին ընդդեմ Սիրիայի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել