Lurer.com-ը գրում է.

Ստեփանակերտի հրապարակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ Ադրբեջանի հանցավոր գործողությունների, ինչի արդյունքում օկուպացվել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը և հարակից տարածքները։ Քաղաքացիները իշխանություններից պահանջում են միջոցներ ձեռնարկել հանրապետության սահմանների և խաղաղ բնակչության պաշտպանության համար։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը օկուպացրել են ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել