Երևանի խանութներում օր օրի թանկանում է ամեն բան։

Մարտի 10-ին «Երևան սիթի» սուպերմարկետում քաղաքացին լուսանկարել էր «Մառանիկ»-ի հնդկաձավարը։ Ինչպես երևում է, մեկ կգ հնդկաձավարը 13 օր առաջ արժեր 1720 դրամ։



Այսօր՝ մարտի 24-ին արդեն նույն ընկերության նույն քաշով նույն հնդկաձավարն արժե 2170 դրամ։ Այսինք, երկու շաբաթվա ընթացքում այս հնդկաձավարի մեկ կգ-ն թանկացել է 450 դրամով։



Այս օրերին թանկացել են սննդամթերքի գրեթե բոլոր տեսակները, մինչդեռ ոչ նվազագույն աշխատավարձն է բարձրացվում, ոչ թոշակը, ոչ նպաստը։

Դատելով այս իշխանության կարկառուն ներկայացուցչի հայտարարությունից՝ նման գնաճի պարագայում պետք է սովորել ապրել  առանց հնդկաձավար, ձեթ, ալյուր, շաքարավազ, կաթնամթերք...

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Արցախի գազամատակարարման դադարեցմանը, ինչի հետևանքով այնտեղ հումանիտար ճգնաժամ է ստեղծվել, հայտարարել էր՝ պետք է սովորել ապրել առանց գազ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել