Tert.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռուսական Известия պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ին ձախողում է սպասվում, եթե վերջինս հարվածի Սիրիային, փոխանցում է РИА-Новости-ն։ 

«Սիրիա ռազմական ներխուժում սկսելու հարցը բարձրացվում է ոչ առաջին անգամ։ Հակամարտության ամենասկզբից Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան փորձել են ռազմական ներխուժում իրականացնել, սակայն, ի դժբախտություն իրենց, հարցն այլ ուղով է ընթացել»,-նշել է Ասադը։

Նախագահը նաև ընդգծել է, որ իր երկրում Թունիսի ու Եգիպտոսի սցենարով «արաբական գարուն» չի կարող լինել, քանի որ Սիրիայում իրավիճակը միանգամայն այլ է։ Նրա խոսքով՝ տեղի ունեցող զարգացումներն ազգային հեղափոխություն կամ էլ բարեփոխումների պահանջ չեն, այլ ընդամենն ահաբեկչություն։

«ԱՄՆ-ին այնպիսի ձախողում է սպասվում, ինչպիսին որ եղել է այդ երկրի դրդմամբ սկսված բոլոր պատերազմների դեպքում՝ սկսած Վիետնամից մինչ մեր օրերը»,- հավելել է արաբական պետության ղեկավարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել