Երեկ գիշեր ժամը տասներկուսին պատուհանիս տակ կառդաբալետ էր, ձայներ էին լսվում, աղմուկ, գոռոց, օգնության կանչ, հինգերորդ հարկ, բացեցի պատուհանը, ներքևում մութ, աչք աչքի չի տեսնում, մթության մեջ տղամարդու կանացի մի ձայն օգնություն էր աղերսում «սկոռի զանգեք, Գագ ջան, մի մեռի, զանգեք, դանակով գլխին են զարկել, Գագ, մի մեռի»: Շտապ զանգեցի շտապօգնություն, կանչը գրանցեցին, հարցնում են` ի՞նչ է պատահել, ասում եմ դանակահարություն, ասում են` դիմավորեք, մեքենան դուրս եկավ: Շորերս հագնում եմ, վերցնում եմ լուսատուն ու իջնում օգնություն ցույց տալու: Լուսավորում եմ, գետնին մեռածի նման փռված է մեկը, անգիտակից, նայում եմ ոչ մի արյան հետք, զարմացած եմ, զանգում են ինձ ոստիկանությունից, թե հերթապահ ջոկատ ենք ուղարկել, շփոթված եմ, ստացվում է` կանչը կեղծ է, տխմարը հարբած է մեռնելու աստիճան, երկու ընկերով խմել են ու իրենց ընկերուհիների տան վրա պատերազմի եկել, կանանցից մեկը դանակի պոչով կտցրել է սրա գլխին ու տանից դուրս են արել, ոստիկանները մեծ աղմուկով, սիրենաներով՝ տեղում են, մի երկու օպեր են հասնում մերսերով, մի տասը հոգի կարմիր բերետավոր, շենքի բնակիչները շփոթության մեջ են, չեն կարող հասկանալ, թե վերջ ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել, շտապօգնությանը դիմավորել եմ, ու էս կիսամեռին երեք հոգով մի կերպ պատգարակին ենք պառկեցրել, որ սրան հասցնեն հիվանդանոց, սրա ընկերոջը ոստիկանները մի երկու շամառա տվին, ուզեցի միջամտել, արգելել, բայց ինձ հետ պահեցի այդ քայլից, առաջին անգամ համամիտ էի ապտակի հետ ու մտածեցի` ախր եթե սրանց նմաններին մի երկու շամառան չտան, սրանց պեսները խաղաղ ու օրինապաշտ քաղաքացիների վզին կնստեն, իսկ թույլերին կներգրավեն իրենց կիսագողական, խուլիգան, հարբեցող ու թմրամոլ շարքերի մեջ: Ասածս ո՞րն է, ինչքան էլ որ վատ կարծիք ունենանք մեր ոստիկանության մասին, համենայն դեպս պետք է հասկանալ մի բան, որ հասարակության թափթփուկների վերածված երբեմնի մարդու կերպարանք ունեցողներին միայն իրենց նման ոստիկանական մռութները կարող են սանձել: Меня бережет моя милиция, ой полиция.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել