Հայկական Ֆեյսբուքի ամենատաղտկալի մուղամից: Բա ո՞ւր են սրանք, բա ո՞ւր են նրանք: Սովորաբար հարցնում են բոլորը բոլորի մասին փակ շրջանակով: Իր անհամությամբ ու մաշվածությամբ մոտավորապես համարժեք է իր «հայտնաբարերվել է օձ» կամ «ավտոբուսներով գնում են» -ին: Տպավորություն կա, որ զագս անընդատ ինքն իրեն է փնտրում ի դեմս յուրաքանչյուրի չսիրած խմբի՝ ո՞ւր եք: Փաստորեն տեղագրության լուրջ խնդիր կա ու կենտրոնի խախտման: Որովհետեւ կենտրոնը շեղվում է այնտեղ, ուր «ո՞ւր են» հարցն է նշում: Ավելի հետաքրքրիր կլիներ, եթե ամեն մեկն իր տեղն ու իր ուրը հստակ դիրքավորեր, քան թե ուրիշներին անընդատ փնտրեր: Ի վերջո փնտրելու համար այս դարում գուգլ կա, որն ավելի արդյունավետ է, քան կեղծ-հռետորական հարցադրումները Ֆեյսում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10201889226376555?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել