1in.am-ը գրում է.

Bentley-ն հանրությանը ներկայացրել է Mulsanne-ի հատուկ մոդել: Այս մասին հայտնում է RBK Style-ը:

1923 թվականից ֆրանսիական Լը Ման քաղաքում անցկացվում է 24 Heures du Mans («Լը Մանի 24 ժամ») ավտոարշավը: Այդ ժամանակ Bentley-ն եղել է մրցույթում ներկայացված միակ բրիտանական ավտոմոբիլային ապրանքանիշը:

2003 թվականին մրցույթում Speed 8 մոդելը Bentley-ին բերել է վերջին հաղթանակը: Ավտոմոբիլային ապրանքանիշն այս տարվա մայիսին սահմանափակել է Mulsanne և Continental մոդելների թողարկումը: Եվ ահա այն ներկայացնում է, թե ինչպիսին պետք է լինի Mulsanne Le Mans Limited Edition-ը:

Ներկայացված կանաչ գույնի մոդելը ստացել է «լողուն» անվահեծեր և նույնպիսի թեթև ոտնակներ: Սրահը կաշվեպատ է: Վեց էքսկլյուզիվ մոդելները կկրեն մրցույթներում Bentley-ին հաղթանակ բերած ավտոարշավորդների անունները: Մեքենաները կունենան տարբեր գունային լուծումներ: Ավտոմեքենան կներկայացվի կալիֆոռնիական Փեբլ Բիչի Concours dElegance ավտոշոուին: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել