Չէի կարա էս թեմային առանձին չանդրադառնալ՝ սա լուրջ ա: Խոսքը սոսկաների կամ հայերեն ասած՝ ծծակների մասին ա:
Փաստորեն հայ ազգը ոչ միայն սոսկան տալիս ա, որովեհտև մեկ-մեկ կարիքը զգում ա, այլև անգամ եթե կարիքը չի զգում, կոմպլեքսավորվում ա, որ իրա էրեխեն սոսկա չի վերցնում: Ո՞վ ա ասել, որ սոսկան պարտադիր ատրիբուտ ա:
Ինչի՞ եմ ես սոսկային դեմ: Ասեմ՝ սոսկան տալիս են էն ժամանակ, երբ երեխան «անիմաստ լացում ա», սոսկան իրանց հանգստացնում ա: Իմ կարծիքով երեխան ԵՐԲԵՔ անիմաստ չի լացում՝ փորիկն ա ցավում, սոված ա, քունն ա տանում, կապրիզ ա, բայց անիմաստ երբեք չի լացում: Ու էդ մոտեցումը՝ «էրեխու ձենը կտրենք», մեղմ ասած անընդունելի էգոիստական ա: Չասեմ որտեղ ֆբ-յան քննարկում էր գնում, ու մի մամա ասաց, որ ինքը սոսկա տալիս ա, որ եթե էրեխեն դրսում լացի, ինքը խայտառակ չլինի: Ես սրտանց ցավում եմ էդ մամայի էրեխու համար, անկեղծ, սրտանց:
Էլ չասեմ, որ հետո էդ նույն սոսկայից կտրելը ինչքան դժվար ա, ու ինչ տրավմա են հասցնում էդ խեղճ էրեխեքին: Նույն քննարկման մեջ մի մամա գրել էր, որ ութ ամսականում հազիվ սովորեցրել ա սոսկայի ու հետո շատ դժվարությամբ կտրել: Երկաթից էլ չէ, պողպատից ա էդ տրամաբանությունը, ութ ամիս տանջվել ա, որ էրեխեն եսիմնինչի սոսկա ուտի, հետո էլ տանջվել ա, որ հետ սովորացնի: Ո՞վ կասի էդ գործողության տրամաբանությունը, թագավորությանս կեսն իրան:

Հ.Գ. Ամենահանճարեղ մտքերից էսօրվա լսածս՝ եթե սոսկա չտաս, էրեխեն հոգեբանական խնդիրներ հետագայում կունենա, հարցին, թե ինչ խնդիրներ, ասեց՝ դե ծխող կդառնա: Գոնե հակառակն ասեր, ֆֆֆ...

Հ.Հ.Գ. Թող չվիրավորվեն էն մամաները, ովքեր իրանց էս փոսթում գտան, սա իմ անձնական կարծիքն ա ընդամենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել