1in.am-ը գրում է.

«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպի հեղինակ, հայտնի ամերիկացի գրող Ջերոմ Դ. Սելինջերի՝ նախկինում չհրապարակված ստեղծագործությունները մոտ ապագայում լույս կտեսնեն: Այս մասին հայտնել են գրողի չարտոնված կենսագիրներ Շեյն Սալերնոն և Դևիդ Շիլդսը: Նրանք տեղեկությունը ստացել են երկու անկախ և հավաստի աղբյուրներից: 

Հեղինակի անտիպ ստեղծագործություններում ընթերցողներին սպասում են գրողի նախկին գործերի հերոսները: Սելինջերը պատմում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իր զինվորական ծառայության փորձի և արևելյան կրոններով տարվելու մասին: Այս մասին հայտնում է RBK-ն:

Գրողի որդին՝ Մեթը, հրաժարվել է մեկնաբանություններից: Նշենք, որ երկու կենսագիրները Սելինջերի կենսագրությունը գրելիս չեն համագործակցել նրա ժառանգի և այրու՝ Քոլին Օ՝Նիլի հետ: Սալերնոն հոլիվուդյան սցենարիստ է, իսկ Շիլդսը՝ տարբեր թեմաներով գրքերի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել