ArmLur.am-ը գրում է.
Հայաստանում այս տարվա հունվարին ամուսնացել է 1108 մարդ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ցուցանիշը նվազել է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2020 թվականի հունվարին ՀՀ-ում գրանցվել է 1000 ամուսնություն, 2021-ին դրանց թիվն ավելացել է` հասնելով 1124-ի: Իսկ, ահա, այս տարվա հունվարին Հայաստանում գրանցվել է 1108 ամուսնություն, որն անցած տարվա նույն ժամանակահատվածից 16-ով պակաս է: Բայց, մյուս կողմից, ավելացել են ամուսնալուծությունները: Պաշտոնապես, այս տարվա հունվարին ամուսնալուծությունների թիվը կազմել է 371` 101-ով անցած տարվա նույն ժամանակահատվածից ավել: Բայց նկատենք, որ տարին դեռ նոր է սկսել, եւ այս թիվը բնականաբար կփոխվի:
Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել` պարզելու, բայց վիճակագրական որոշ տվյալներով, հաճախ ամուսնալուծվում են երիտասարդները: Պատճառն այն է, որ ամուսնության առաջին երեք տարիներին ամուսինների հարաբերություններում տարաձայնություններ են սկսվում, որոնք նրանց մեծ մասը չեն հաղթահարում: